Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Azərsilah-ում աշխատողների առավելագույն թիվը սահմանվել է 118 հաստիքային միավոր։ Ըստ կանոնադրության՝ ՓԲԸ-ն առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որը զբաղվում է զենքի արտադրությամբ, արտահանմամբ և վաճառքով, այդ ոլորտում ներդրումների, արտադրական և կադրային ռեսուրսների ներգրավմամբ, ժամանակակից արտադրական տեխնոլոգիաների ներդրմամբ և գործում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանն առընթեր։
ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 500 մլն մանաթ, Azərsilah-ի բոլոր բաժնետոմսերը պատկանում են պետությանը։ Azərsilah-ի կառավարումը և գործունեության ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է 3 հոգուց բաղկացած Դիտորդ խորհուրդը:
Zinvor.info