Ադրբեջանում զինապարտները բարձրացնում են մարտական պատրաստվածության մակարդակը
 Ադրբեջանում զինապարտները բարձրացնում են մարտական պատրաստվածության մակարդակը
09:10     22 02 2024    
2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ N զորամասում մի խումբ զինապարտների մասնակցությամբ անցկացվել են ուսումնական հավաքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հավաքների շրջանակներում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքում զինապարտները ծանոթացել են զենքի և տեխնիկայի մարտավարական և տեխնիկական բնութագրերին, կատարել ականանետները մարտական պատրաստության վիճակի բերելու առաջադրանքներ։ Բացատրվել են նաև ռազմական տեխնիկայի նպատակային շահագործման, ռազմական բեռների փոխադրման կանոնները, ինչպես նաև մշակվել են ցանկացած եղանակային պայմաններում և տարբեր տեղանքում ռազմական տրանսպորտային միջոցների անվտանգ վարման հմտությունները:

Ուսումնական հավաքի ընթացքում բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվել են։ Հավաքների հիմնական նպատակն է բարձրացնել զինապարտների մարտական պատրաստվածության մակարդակը, կատարելագործել գիտելիքներն ու ունակությունները, գործնական հմտությունները։