Leonardo -ի ղեկավարը նամակ է հղել Իլհամ Ալիևին
 Leonardo -ի ղեկավարը նամակ է հղել Իլհամ Ալիևին
18:43     21 02 2024    
Իտալական Leonardo ընկերության ղեկավար Ստեֆանո Պոնտեկորվոն նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է՝ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում ասվում է. «Ձերդ գերազանցություն, Leonardo ընկերության և իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ադրբեջանի Հանրապետուլյան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձի և մասնագիտական հմտությունների շնորհիվ՝ Իտալիայի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը նորանոր հաջողություններ՝ պաշտոնավարման ընթացքում։ Leonardo ընկերությունը մեծ հպարտություն է զգում Ձեր երկրի հետ իր ամուր կապերով, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս համագործակցությունն ընդլայնելու համար։ Անհամբեր սպասում եմ անձամբ հանդիպելու Ձեզ հետ: Խնդրում եմ ընդունեք իմ բարձրագույն հարգանքն ու պատիվը»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Leonardo   Իլհամ-Ալիև  


Լրահոս