Ադրբեջանում հերթական զորակոչ կանցկացվի
 Ադրբեջանում հերթական զորակոչ կանցկացվի
18:36     21 02 2024    
Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը՝ Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրամանագրի համաձայն, 2024 թվականի ապրիլի 1-ից 30-ը կանցկացվի՝ 2006 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաև 1989-2005 թվականներին ծնվածների՝ մինչև 35 տարեկան, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, չունեն զորակոչից տարկետման իրավունք կամ չեն ազատվել զորակոչից:

2024 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքի 8.1.1 հոդվածի համաձայն՝ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Նախարարների կաբինետին հանձնարարվել է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել՝ սույն հրամանի կատարման համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս