Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ում, նախ պարզվել է հայրենադարձների գտնվելու վայրը, ինքնությունը, քաղաքացիությունը, ապա ապահովվել նրանց տեղափոխումը Թուրքիայի տարածք։
Իրաքից և Սիրիայից Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության համար պատասխանատու պետական կառույցների ներկայացուցիչներ են գործուղվել Թուրքիա, որտեղ հայրենադարձների բժշկական և հոգեբանական փորձաքննություն է անցկացվել։ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը համակարգման աշխատանքներ է իրականացրել, մեր քաղաքացիներին տրամադրվել են Ադրբեջանի Հանրապետություն վերադարձի վկայականներ և թռիչքի տոմսեր։
Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել հայրենադարձների սոցիալական վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման միջոցառումներ։ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտությունների զոհ դարձած Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության համար։