Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով APA-ին, Զեյնալլին Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, որ ոստիկաններն իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և տարել բաժին, որտեղ նրան բացատրել են, որ ձերբակալվել է Հայաստանի հարցման հիման վրա, որը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:
Սպասվում է, որ այսօր Մոսկվայի դատարանը որոշում կկայացնի Քյամիլ Զեյնալլիի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանին արտահանձնելու հարցով։
Ֆիթնեսի մարզչի խոսքով՝ ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից. «Ես երրորդ անգամ եմ Ռուսաստանում, բայց ինձ միայն հիմա են ձերբակալել։ Հուսով եմ, որ մեր պետական կառույցները աջակցություն կցուցաբերեն։ Այս պահին ոստիկանական բաժանմունքում եմ։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա։
Caliber.Az-ի խմբագրությունը փորձում է համապատասխան կառույցներում պարզել Զեյնալիի ձերբակալման մանրամասները։
Zinvor.info