Ադրբեջանի գլխավոր դատախազ. Մենք վերլուծում և ուսումնասիրում ենք անջատողականների բոլոր հանցագործությունները
  Ադրբեջանի գլխավոր դատախազ.  Մենք վերլուծում և ուսումնասիրում ենք անջատողականների բոլոր հանցագործությունները
11:30     21 02 2024    
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում իրականացված լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներից հետո շարունակվում է հատուկ ծառայությունների կողմից կալանավորված հայ անջատականների առաջնորդների նկատմամբ հետաքննությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը Real TV հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին տված հարցազրույցում։

«Քննչական խումբը ներառում է բազմաթիվ պետական կառույցներ: Որովհետև անջատականները բազմաթիվ հանցագործություններ են կատարել։ Ճշտվում է նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքը: Մենք վերլուծում և ուսումնասիրում ենք 1987 թվականից ի վեր կատարված բոլոր հանցագործությունները։ Դրանք բոլորը ֆիքսված են»,- ասել է գլխավոր դատախազը։

Քյամրան Ալիևը նշել է, որ առաջիկայում նրանց վերջնական մեղադրանք կառաջադրվի, քրեական գործերը կփոխանցվեն դատարան. «Միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև մի խումբ երկրներ ականատես կլինեն թափանցիկ, համապարփակ և օբյեկտիվ դատավարության»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս