ANAMA-ն և խորվաթական ընկերությունները փորձի փոխանակում են կատարում
ANAMA-ն և խորվաթական ընկերությունները փորձի փոխանակում են կատարում
17:53     20 02 2024    
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) և ականազերծման ոլորտում մասնագիտացած խորվաթական ընկերությունները փորձի փոխանակում կկատարեն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվել է՝ ANAMA-ի խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի և Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի հանդիպմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել՝ Ադրբեջանի համար առաջնահերթ ոլորտ հանդիսացող հումանիտար ականազերծման ոլորտում ռազմավարական գործընկերության և համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս