Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, ԱՀ պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևը, Խորվաթիայի Հանրապետության պատվիրակությունը՝ արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ և տրանսպորտային ռազմավարական նախագծերի շուրջ: