Թուրքիան սխալ է համարում ԵԽԽՎ-ի դիրքորոշումն Ադրբեջանի վերաբերյալ
 Թուրքիան սխալ է համարում ԵԽԽՎ-ի դիրքորոշումն Ադրբեջանի վերաբերյալ
10:28     20 02 2024    
Թուրքիան սխալ է համարում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումը՝ կապված ադրբեջանական պատվիրակության մանդատի հետ, և բոլոր քայլերը կձեռնարկի այս որոշումը չեղարկելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Թուրքիան կտրուկ մերժում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության վերաբերյալ որոշումը։ Այս կառույցը ոչ թե առճակատման հարթակ է, այլ երկխոսության հարթակ՝ հանուն ժողովրդավարության ամրապնդման։ Հենց այսպես ենք մենք տեսնում ԵԽԽՎ-ն»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան կշարունակի աջակցել Բաքվին և կներդնի բոլոր հնարավոր ջանքերը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները վերականգնելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   ԵԽԽՎ  


Լրահոս