Ադրբեջանական «Ֆավորիտները» ետ են մղել հրթիռային հարձակումը
18:43
19 02 2024
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ վարժանքներ են անցկացվում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի հետ։
Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, տագնապով բարձրացված՝ Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական հաշվարկները կատարում են՝ տեխնիկան մարտական պատրաստության բերելու, օբյեկտները օդային հարձակումներից պաշտպանելու, պայմանական հակառակորդի հրթիռային հարվածները ետ մղելու առաջադրանքներ։
Վարժանքների հիմնական նպատակն է՝ բարձրացնել զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելը։