Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
«Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության և Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի միջև թուրք-ադրբեջանական համալսարան ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիրը» ստորագրել են՝ Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը և Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահ Էրոլ Օզվարը:
«Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը» ստորագրել են՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև «Եկամտային հարկերից կրկնակի հարկումից խուսափելու և հարկերից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրել են՝ Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը և Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։
Zinvor.info