Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը, Փոլ Գոսարը ուղերձում շնորհավորել է պետության ղեկավարին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Վստահ եմ, որ դուք կշարունակեք աշխատանքը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Ձեր երկիրն արժանի է ուժեղ առաջնորդի, ով ամեն ինչից վեր է դասում ժողովրդի շահերը և ձգտում է բարգավաճման և խաղաղության ինչպես պետության ներսում, այնպես էլ դրսում։
Հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանն ու ԱՄՆ-ն էլ ավելի կամրապնդեն համագործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտում։ Համարում եմ, որ մեր երկրների միջև երկկողմ փոխշահավետ հարաբերությունները այսուհետ էլ պետք է զարգանան և ամրապնդվեն»,- ասված է ուղերձում։
Zinvor.info