Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Կարևոր հարց կար սեղանին դրված, արդյո՞ք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և ըստ էության հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին», - ասել է Հայաստանի վարչապետը:
Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում: «Որից հետո տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում, որը արդեն մի քանի հանդիպումներ տեղի է ունեցել»։
Zinvor.info