Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս կապակցությամբ Ադրբեջանի պետության ղեկավարին ուղղված շնորհավորական ուղերձում Իսահակ Հերցոգը նշել է. «Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը 20 տարվա ընթացքում հասել է՝ կայունության, տնտեսական զարգացման և կրոնական ազատության ապահովմանն ու պահպանությանը։ Վստահ եմ, որ Ձեր վերընտրվելը նախագահի պաշտոնում այսուհետ էլ ապահովելու է Ձեր երկրի փայլուն և բարգավաճ ապագան»:
Նախագահ Իսահակ Հերցոգն ընդգծել է, որ Իսրայելի պետությունը բարձր է գնահատում Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունները։
«Ցանկանում եմ իմ անձնական երախտագիտությունը հայտնել Ձեզ հետ փոխգործակցության հնարավորության համար՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև կապերն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր կողմից ցուցաբերված բարձր հյուրընկալությունը։
Առաջիկա տարիներին աջակցելով մեր փոխադարձ շահերին՝ ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցելու՝ մեր երկրների միջև հարաբերությունների խորացումը շարունակելու համար»,- նշել է Իսրայելի նախագահը։