Իլհամ Ալիևը հանդիպել է Leonardo-ի համա-գործադիր տնօրենի հետ
  Իլհամ Ալիևը հանդիպել է Leonardo-ի համա-գործադիր տնօրենի հետ
18:38     16 02 2024    
Փետրվարի 16-ին տեղի է ունեցել՝ Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար այցով Մյունխենում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և իտալական Leonardo ընկերության գործադիր տնօրեն Լորենցո Մարիանիի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Leonardo-ն Իտալիայի խոշորագույն հոլդինգներից մեկն է։ Հոլդինգի կառուցվածքային ստորաբաժանումները պատվերներ են կատարում՝ պաշտպանության, էներգետիկայի, ուղղաթիռների արտադրության, հեռահաղորդակցության և տրանսպորտի ոլորտներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Leonardo  


Լրահոս