ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իլհամ Ալիևին
09:51     16 02 2024    
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական նամակ է հղել նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ադրբեջանը, որպես 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի ընդունող երկիր, հատուկ դեր կխաղա կլիմայական ճգնաժամի հետ կապված միջազգային նախաձեռնություններում:

Ես անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև Ձեր ղեկավարությամբ համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատմանը:

Միավորված ազգերի կազմակերպությունը Բաքվում իր գրասենյակի միջոցով պատրաստ է աջակցել Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու և բազմակողմանիության ամրապնդման գործում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Իլհամ-Ալիև  


Լրահոս