Կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
 Կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
09:32     16 02 2024    
Հաջորդ ամիս կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ նախարար Իլյա Դարչիաշվիլիի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով։

Նշվել է, որ զրույցի ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան հաջողված ձևաչափին։

«Այս ձևաչափով բոլոր երեք երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մարտին»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ կողմերը դիտարկել են նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը։

«Այս համատեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս