Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են «Լեռների առաջնորդ» դասընթացին
 Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են «Լեռների առաջնորդ» դասընթացին
09:08     16 02 2024    
Ադրբեջանական բանակի մի խումբ զինծառայողներ մասնակցում են Ուզբեկստանի Տաշքենդի մարզում անցկացվող «Լեռների առաջնորդ» դասընթացներին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, Ուզբեկստանի ՊՆ «Չիմգան» լեռնային ուսումնամարզական կենտրոնում անցկացվող դասընթացների մասնակիցները կատարելագործում են իրենց տեսական գիտելիքները լեռնային սարքավորումների արդյունավետ օգտագործման, ժայռամագլցման, բնական լեռնային խոչընդոտների հաղթահարման, լեռնային տեղանքում կրակ վարելու, վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և անվտանգ տարհանելու վերաբերյալ:

«Լեռների առաջնորդ» դասընթացներում ադրբեջանցի զինվորականները ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս