Դեսպան Լիբբի. ԱՄՆ-ն և Ադրբեջանը համագործակցության երկար պատմություն ունեն
  Դեսպան Լիբբի.  ԱՄՆ-ն և Ադրբեջանը համագործակցության երկար պատմություն ունեն
18:30     15 02 2024    
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համագործակցության երկար պատմություն ունեն:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

«Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: ԱՄՆ-ն ու Ադրբեջանը մի շարք ոլորտներում համագործակցության երկար պատմություն ունեն։ Այստեղ իմ առաջնահերթությունները կլինեն էներգետիկ անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության հարցերը։ Մենք արդեն բարձր մակարդակով երկխոսություն ենք վարում այս հարցերի շուրջ»,- հայտարարել է դեսպանը։

Նրա խոսքով, Վաշինգտոնն ու Բաքուն կշարունակեն համագործակցել նաև ներդրումների և մարդկանց միջև շփումների ամրապնդման ոլորտում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս