Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։
«Հետևաբար, Հայաստանն իր ներկա բազմավեկտոր օրակարգով գտնվում է շատ ծանր վիճակում։ Որովհետև ռազմական գործողությունների իրական վերսկսման դեպքում միանգամայն ակնհայտ է, որ Ֆրանսիան օգնության չի գա, և Իրանը, գտնվելով ծանր իրավիճակում՝ քաղաքական հայտարարությունների ժամկետը լրանալու դեպքում, չի կարող և չի ցանկանա որևէ օգնություն ցուցաբերել: Նաև հաշվի առնելով, որ ամերիկացիներն ունեն հսկայական թվով սեփական խնդիրներ, նույնպես չեն կարողանա օգնել։
Հասկանում եք, հակաօդային պաշտպանությունը պետք է աշխատի որպես համալիր, և ՀՕՊ համակարգերը պետք է հագեցած լինեն։ Այս պահին Հայաստանը ցրված, կիզակետային հակաօդային պաշտպանություն ունի, այն չափազանց սահմանափակ է, և ես կհամարձակվեմ ենթադրել, որ հայկական ՀՕՊ դիրքերի մեծ մասը թուրքերին և ադրբեջանցիներին վաղուց է հայտնի։ Ուստի իրական ռազմական գործողությունների դեպքում այն կարող է տուժել, որովհետև շատ է դեգրադացվել։ Ուստի թուրքական անօդաչու թռչող սարքի թռիչքը Հայաստանի սահմանների մոտ ավելի շուտ պետք է դիտարկել որպես քաղաքական ճնշման որոշակի տարր։
Ռուսաստանն ունի իր սահմանափակ հակաօդային պաշտպանությունը՝ Հայաստանում իր ռազմակայանները պաշտպանելու համար։ Եվ, ինչպես գիտեք, ժամանակին Ռուսաստանը տրամադրել է իր հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք հայերը շքերթներից մեկում ներկել են իրենց գույներով ու տեղափոխել՝ փորձելով մոլորեցնել Ադրբեջանին, որ նրանք իբր սեփական «ԲՈՒԿ» համակարգեր ունեն, բայց դրանք ռուսական էին», - հայտարարել է Պուխովը։