Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ԵՄ դեսպանի կանչվելը և կրակոցները ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին։
«Ադրբեջանի կողմից անվստահությունը կամ նույնիսկ ընդդիմանալը ԵՄ ցանկացած առաքելության, որը նման իրավիճակում կհայտնվի Անդրկովկասում, բնական է։ Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ «թշնամուս բարեկամն իմ թշնամին է»: Տվյալ դեպքում ԵՄ-ն անհավասարակշիռ դիրքորոշում բռնեց և միջնորդի դեր ստանձնելու փոխարեն՝ սատարեց Երևանին։ Այսինքն՝ Երևանը բողոքեց, Բաքվի վրա ճնշում գործադրեցին, և ասում են՝ տեսեք, մենք շարունակելու ենք ճնշում գործադրել։ Այստեղ մեխանիզմը պարզ է: Իսկապես, Հայաստանն ավելի շատ լոբբիստական հնարավորություններ ունի, առնվազն Ֆրանսիայի միջոցով, ԵՄ-ում, քան Ադրբեջանը: Հետևաբար, Ադրբեջանում ԵՄ-ի գործողություններին արձագանքը միանշանակ կլինի, և հատկապես, որ Բաքվում նստած են խելացի մարդիկ, և նրանք ամեն ինչ հիանալի հասկանում են։
ԵՄ-ն, բացի բամբասանքից, Ադրբեջանի վրա ճնշման այլ մեխանիզմներ չունի: Որովհետև Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, և ԵՄ-ն ստիպված է հաշվի նստել Թուրքիայի հետ։ Որովհետև Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակն է։ Ի դեպ, Թուրքիան վերսկսել է անդամակցության բանակցությունները այն բանից հետո, երբ դրանք գործնականում չեղարկվեցին։ Որովհետև ԵՄ-ն դժվար ժամանակներ է ապրում, և Թուրքիան, որպես էներգիայի այլընտրանքային ճանապարհ, շատ կարևոր է նրա համար։ Ուստի Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու էականորեն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան ԵՄ-ն' Ադրբեջանի վրա»,- հայտարարել է քաղաքագետը։
Zinvor.info