Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը։
Նա մտահոգություն է հայտնել ռազմական բախումների մասին լուրերի առնչությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։
«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները. Ամուր խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է: Հրադադարի ռեժիմի խախտումները պետք է հետաքննվեն և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- ընդգծել է Մ.Միլլերը։
Zinvor.info