Ռուս խաղաղապահներ. ականների և դիվանագիտության միջև
 Ռուս խաղաղապահներ. ականների և դիվանագիտության միջև
17:50     13 02 2024    
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է խաղաղապահների մասին ՌԴ դեսպանի հայտարարությունը:

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլի ժամկետը գտնվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցման փուլում։

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, մեկնաբանելով այս խոսքերը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետն ավարտվում է 2025 թվականին:

«Անցյալ տարի Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո խաղաղապահ զորախմբի գործունեության և դրա կարիքների վերաբերյալ կանոնավոր հանդիպումների և քննարկումների անհրաժեշտություն առաջացավ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Հայաստանի Զինված ուժերը վերջին 3 տարիների ընթացքում լայնորեն ականապատել են Ադրբեջանի տարածքները, որտեղ խաղաղապահներ են տեղակայված, ինչպես նաև՝ հաշվի առնելով տարածքում չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել այդ սպառնալիքները վերացնելուն ուղղված համատեղ ջանքերի շուրջ»,- ասել է Հաջիզադեն:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ