Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ռումինիայի և Ադրբեջանի միջև բազմաթիվ նախագծերը, որոնք շարունակվում են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով, վկայում են մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Ադրբեջանը Ռումինիայի համար ռազմավարական, մերձավոր և հուսալի գործընկեր է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Այս առումով ես վերահաստատում եմ Ռումինիայի հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու մեր գործընկերությունը։ Համոզված եմ, որ Ռումինիան և Ադրբեջանը, մշտական ջանքերով, լիովին օգտվում են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններից՝ այնպիսի հատկապես կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, կրթությունը, առևտուրը և ներդրումները։
Միևնույն ժամանակ, Ռումինիան կշարունակի գործունեությունը` ուղղված Ադրբեջանի և Եվրամիության միջև երկխոսության կայուն և համապարփակ զարգացմանը»,- ասված է Ռումինիայի նախագահի շնորհավորական ուղերձում: