Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, տեղեկությունը տարածել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ադրբեջանի նախագահի համաժողովրդական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Քաղաքացիների ավելի քան 92 տոկոսը քվեարկել է Ձեր օգտին, որպեսզի Դուք շարունակեք ղեկավարել երկիրը և տանել այն բարգավաճման և բարեկեցության ճանապարհով:
Ընտրությունների ռեկորդային արդյունքը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում Ձեր կառավարման քսանամյակի արդյունքն է, և՛ նոր դարաշրջանի սկիզբը, քանի որ առաջին անգամ ընտրություններ են անցկացվել ողջ երկրի տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում։
Ընտրությունների արդյունքներն արտացոլում են Ադրբեջանի ժողովրդի վերաբերմունքը Ձեր նկատմամբ ոչ միայն որպես նախագահի, այլև որպես մարդու, որին սիրում են, որով հպարտանում են ու հիանում։
Օգտվելով առիթից՝ ես՝ որպես «Մեր տուն Իսրայել» կուսակցության ղեկավար, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Ձեր անգնահատելի ավանդի համար։
Առջևում շատ աշխատանք ունեք, և սրտանց մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ՝ ի շահ Ձեր գեղեցիկ երկրի։
Խաղաղություն և բարգավաճում Ադրբեջանի Հանրապետությանը»,- գրել է Լիբերմանը Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում։
Zinvor.info