Քրեական գործ է հարուցվել՝ ՊՍԾ զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ
 Քրեական գործ է հարուցվել՝ ՊՍԾ զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ
09:31     13 02 2024    
Գուբադլիի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ հակառակորդի կողմից գնդակոծության արդյունքում՝ Պետական սահմանապահ ծառայության N զորամասի զինծառայող, շարքային Խալիլզադե Փարվիզ Աղաքիշի օղլուի վիրավորվելու դեպքի առթիվ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, քրեական գործ է հարուցվել 29120.2.12 հոդվածով (դիտավորյալ սպանության փորձ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության դրդապատճառով)։ Դատախազության աշխատակիցները հարցաքննել են վկաներին, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և անցկացվել են այլ քննչական գործողություններ։

Հետաքննությունը ներկայումս շարունակվում է, և բոլոր միջոցները կձեռնարկվեն՝ օրենսդրության պահանջներին և միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված նորմերին ու սկզբունքներին համապատասխան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Գուբադլի   ՊՍԾ