ԱՄԷ նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
 ԱՄԷ նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
16:35     09 02 2024    
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին արտահերթ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածել Emarat Al Youm թերթը։

Հրապարակման մեջ ասվում է. «Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, մաղթում եմ նրան հաջողություններ իր գործունեության մեջ՝ հանուն Ադրբեջանի հետագա զարգացման: Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ համատեղ աշխատանքին՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները և ընդլայնելու փոխադարձ շահերի բազան՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄԷ   Ադրբեջան  


Լրահոս