Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, նամակում ասվում է. «Համաժողովրդական քվեարկության արդյունքները դարձան՝ Ձեր բազմամասնագիտական բարեփոխումների կուրսի նկատմամբ լիակատար վստահության վառ վկայությունը և ազգային միասնության, տարածքային ամբողջականության և պետության դինամիկ զարգացման ապահովման գործում ձեր ծառայությունների ճանաչումը։
Վստահ եմ, որ ձեր իմաստուն ղեկավարությամբ եղբայրական Ադրբեջանը կշարունակի հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել որպես միջազգային հանրության հեղինակավոր անդամ և տարածաշրջանային տերություն։
Ղազախստանում Դուք մշտական հարգանք եք վայելում որպես մեր եղբայրական երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման ամուր ջատագով։
Հաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ, արդյունավետ աշխատանքը՝ ի շահ Ղազախստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության մեծ ներուժի իրացման։
Համոզված եմ, որ Բաքվում կայանալիք մեր լիաֆորմատ հանդիպումը թույլ կտա մեզ սահմանել փոխշահավետ համագործակցության նոր հորիզոններ՝ ղազախա-ադրբեջանական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար»։
Zinvor.info