Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում նշվում է. «Վերջին տարիների ընթացքում չին-ադրբեջանական հարաբերություններն աչքի են ընկել իրենց զարգացման օրինակելիությամբ և կայունությամբ։ Ստեղծվում է բարձր մակարդակի քաղաքական վստահություն, խթանվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ նախաձեռնությունը, նկատվում է սերտ համագործակցություն միջազգային հարցերում։
Ես կարևորում եմ չին-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը, բարձր եմ գնահատում մեր լավ աշխատանքային հարաբերություններն ու անձնական բարեկամությունը և պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ՝ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում նոր մակարդակի բարձրացնելու համար։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։
Zinvor.info