Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԹՊԿ-ի միջև համագործակցության, ինչպես նաև նախագահական ընտրությունների նախապատրաստման հարցեր։ Նշվել է, որ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է ԹՊԿ-ի հետ քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ վերջին շրջանում մասնակից երկրների հետ շփումների ակտիվացումը լավ հնարավորություններ է ստեղծում համագործակցության առկա ներուժն արդյունավետ օգտագործելու համար։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ադրբեջանի համար խորհրդանշական նշանակություն ունեն, քանի որ անկախության պատմության մեջ առաջին անգամ կանցկացվեն երկրի ողջ տարածքում։
Zinvor.info