Բայրամովն ու Օմուրալիևը քննարկել են՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները
 Բայրամովն ու Օմուրալիևը քննարկել են՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները
15:28     06 02 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գլխավոր քարտուղար Կուբանըչբեկ Օմուրալիևը քննարկել են՝ երկրում նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ սոցիալական ցանցի էջում հրապարակման մեջ։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Բաքվում հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մենք քննարկել ենք՝ Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում՝ մեր համագործակցությունը և երկրում արտահերթ նախագահական ընտրությունները դիտարկելու մեր առաքելության հետ կապված հարցեր»,- նշվում է գրառման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Օմուրալիև