Սերբական Nora` Ադրբեջանի համար
 Սերբական Nora` Ադրբեջանի համար
14:03     06 02 2024    
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրն արդեն պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Defense Turk-ը։

Ըստ տեղեկատվության՝ խոսքը 155 մմ տրամաչափի 48 NORA B52 ինքնագնաց հաուբիցների մասին է՝ 339 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Nora B52-ը ինքնագնաց հաուբից է, որը նախատեսված է թշնամու անձնակազմի, հրետանային մարտկոցների, բունկերների ոչնչացման, ինչպես նաև ականապատված և խոչընդոտներով դաշտերում անցումներ ապահովելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Nora