Շեյխուլիսլամը՝ պնդումների մասին, որ իբր Ադրբեջանում ոչնչացնում են քրիստոնեական տաճարները
Շեյխուլիսլամը՝ պնդումների մասին, որ իբր Ադրբեջանում ոչնչացնում են քրիստոնեական տաճարները
11:54     06 02 2024    
Պնդումները, որ իբր Ադրբեջանում ավերում են քրիստոնեական տաճարները, չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից Մարդկային եղբայրության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված վիրտուալ միջոցառման ժամանակ։

Անդրադառնալով վերջերս հայկական քարոզչության խոսափող դարձած որոշ շրջանակների և միջազգային կազմակերպությունների կողմից մեր երկրի դեմ իրականացվող զրպարտչական արշավին՝ Շեյխուլիսլամը նշել է, որ Ադրբեջանում քրիստոնեական տաճարների իբր ավերման մասին պնդումները մտացածին են և հիմնված չեն որևէ փաստի վրա։ Նա խոսել է Հայրենական պատերազմից հետո օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների մասին և հայտնել, որ հայերի կողմից վանդալիզմի ենթարկված մզկիթների հետ մեկտեղ վերականգնվում են նաև այլ տաճարներ։


Zinvor.info

Հեշթեգներ. Շեյխուլիսլամ   Ադրբեջան