ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը բողոքել է Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի դեմ
  ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը բողոքել է Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի դեմ
11:32     06 02 2024    
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սերբիայի պատվիրակությունը ադրբեջանական պատվիրակության վերաբերյալ ընդունված բանաձևի դեմ բողոքով դիմել է մարմնի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, սերբական պատվիրակությունը ափսոսանքով նշել է, որ չի կարողացել մասնակցել այս բանաձևի քվեարկությանը 2023 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո «Ազգային ժողովի կազմավորման գործընթացի պատճառով»։

Սերբիայի պատվիրակությունը նաև իր դժգոհությունն է հայտնել ադրբեջանական պատվիրակության դեմ՝ «շատ կասկածելի հիմքերով» ընդունված բանաձևի առնչությամբ։

«ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը կտրականապես դեմ է ընդունված բանաձևին և կոչ է անում վերանայել այն՝ մեր Վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի հեղինակության և կայացած դերի համար բացասական հետևանքներից խուսափելու համար»,- ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Սերբիա   Ադրբեջան