Քաղաքագետ Պողոսյան. Հայաստանը չպետք է մեծ ակնկալիքներ ունենա ԵՄ-ից
  Քաղաքագետ Պողոսյան.  Հայաստանը չպետք է մեծ ակնկալիքներ ունենա ԵՄ-ից
17:27     05 02 2024    
«Եթե նախկինում Հայաստանն ընկալվում էր որպես մի պետություն, որը լիովին ռուսական ազդեցության տակ էր, բայց որի հետ ԵՄ-ն կարող է ունենալ ինչ-որ հարաբերություններ, այդ թվում՝ ստորագրել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր՝ տարբեր նկատառումներից ելնելով, ապա այժմ Հայաստանն արդեն ընկալվում է որպես. պետություն, որը փորձում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

«Այս հարցում Եվրամիությունն ասում է՝ այո, ես պատրաստ եմ օգնել Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Դա, անշուշտ, կարող էր տեղի ունենալ, եթե ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված չլինեին 2024 թվականի նոյեմբերին։ Իսկ թե կփոխվի արդյոք ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ կախված է այս ընտրությունների արդյունքից։ Կանխատեսումներ կան, որ եթե Դոնալդ Թրամփն ընտրվի, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը կփոխվի։ Այս դեպքում դժվար թե ԵՄ-ն միայնակ պատրաստ լինի շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ, իսկ այս դեպքում ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների ընկալումն արդեն կփոխվի։ Հետևաբար, ԵՄ-ի հետ հարաբերություններում չպետք է ուռճացված ակնկալիքներ ունենալ, բայց արժե համեմատել ԵՄ-ում առկա փաստերն ու պատկերացումները Հարավային Կովկասի վերաբերյալ, հատկապես որ ԵՄ պաշտոնյաների հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն մտադիր չէ. զբաղեցնել որևէ մեկի տեղը Հարավային Կովկասում»,- ասել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Հարավային-Կովկաս