Խանքենդի հայ բնակչուհի. Ադրբեջանը իմ հայրենիքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Խանքենդի հայ բնակչուհի. Ադրբեջանը իմ հայրենիքն է.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:47     05 02 2024    
Խանքենդի քաղաքում բնակվող Լարիսա Ստեփանյանը մաքուր ադրբեջաներենով զրուցել է Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով նախկին անջատողական ռեժիմի ղեկավարների հասցեին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, 70-ամյա կինը պատմել է, որ արդեն 4 տարի է, ինչ ապրում է Խանքենդիում, սակայն ցանկանում է վերադառնալ հայրենի Թուղ գյուղ։

«Ադրբեջանն իմ հայրենիքն է, ես ադրբեջանցիներից վատ բան չեմ տեսել, բայց հայերից տեսել եմ։ Թեև ես ինքս էլ հայ եմ։ Ինձ կերակրում է Կարմիր Խաչը: Հանգիստ ապրում են, ինձ ոչ ոք չի հարցնում, թե ով եմ ես, ինչ եմ անում, ուր եմ գնում»,- պատմել է կինը։

Լարիսա Ստեփանյանը կոշտ է արտահայտվել նաև անջատողականների առաջնորդների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի, ՀՀ նախկին նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի հասցեին, այնքան կոշտ, որ էթիկական նկատառումներից ելնելով չենք մեջբերում նրա խոսքերը։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի   Ադրբեջան