Էրդողանը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի փրկարարներին
 Էրդողանը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի փրկարարներին
10:07     05 02 2024    
Շուրջ մեկ տարի առաջ՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվեցին ավելի քան 53 հազար մեր քաղաքացիներ, թող Բարձրյալը լուսավորի նրանց հոգիները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ ելույթ ունենալով Հաթայում երկրաշարժի գոտում կառուցված բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։

Նրա խոսքով, երկրաշարժը մեծ ավերածություններ է առաջացրել 11 նահանգներում, 124 շրջաններում և գրեթե 7 հազար գյուղերում։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ բնական աղետից ուղղակիորեն տուժել է 14 միլիոն քաղաքացի։

«Մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց այս ցավալի փորձությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր եղբայրներին, 35 հազար մարդկանց, ովքեր մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին, այդ թվում՝ 11 500 օտարերկրյա փրկարարներին»,- հավելել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա