Ադրբեջանցի կոմանդոսները դուրս են բերվել տագնապով - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանցի կոմանդոսները դուրս են բերվել տագնապով -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:23     02 02 2024    
Ադրբեջանական բանակում ուսումնավարժական նոր ժամանակաշրջանի սկսվելու կապակցությամբ, կոմանդոսի ստորաբաժանումները մշակում են տարբեր առաջադրանքների կատարումը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորավարժությունների ընթացքում ստեղծված իրավիճակին համապատասխան, շտաբը գնահատել է օպերատիվ իրավիճակը, կազմել մարտավարական հաշվետվություններ, պատրաստել անհրաժեշտ տեղեկատվություն և առաջադրանքներ հանձնարարել ստորաբաժանումներին։

Կոմանդոսները, որոնք տագնապի ազդանշանով լքել են իրենց մշտական տեղակայման կետերը, ստորաբաժանումներին են փոխանցել հանձնարարված խնդիրները կատարելու համապատասխան որոշումները։

Մարտական պատրաստության վիճակի բերված ստորաբաժանումները բարձր պրոֆեսիոնալիզմով գործողություններ են իրականացրել բնակավայրերում և բաց տարածքներում ռեյդեր, ինչպես նաև այլ գործողություններ անցկացնելու համար։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանցի-կոմանդոսներ  


Լրահոս