Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունում։
Այցի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են՝ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Մեթին Գյուրաքի հետ։ Հանդիպումների ժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, գոհունակություն է հայտնվել՝ երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակից։
Ադրբեջանական բանակի բարձրաստիճան զինծառայողներն այցելել են՝ Պաշտպանության ազգային համալսարանի ցամաքային զորքերի բարձրագույն ռազմական դպրոցի ուսումնական մասնաշենքեր, ծանոթացել են նյութատեխնիկական բազային և ստեղծված պայմաններին։ Մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել ուսումնական գործընթացի մասին։