Խանքենդի քաղաքում ադրբեջանական բանակի երիտասարդների ֆորում է անցկացվել։
Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, Ադրբեջանի Երիտասարդության օրվան նվիրված ֆորումին մասնակցել են՝ պաշտպանության, երիտասարդության և սպորտի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ և կուրսանտներ:.
Պաշտպանության նախարարության Անձնակազմի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Էլչին Խալիլովը՝ գերատեսչության ղեկավարության անունից հաջողություններ է մաղթել ֆորումի մասնակիցներին։ Նա նաև ընթերցել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի շնորհավորանքները։