Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Գաֆարովան նշել է, որ Ֆրանսիան չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և զենք է մատակարարում Հայաստանին։ Նա հայտարարել է, որ այս մոտեցումը չի ծառայում խաղաղությանը և ուղղված է նոր հակամարտության հրահրմանը:
Խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված միջազգային իրավունքի հինգ սկզբունքների վրա։ Սակայն, չնայած հակամարտության ավարտից երեք տարի է անցել, Հայաստանը դեռևս խուսափում է խաղաղ համաձայնագրի ստորագրումից և ձգձգում է իր պարտավորությունների կատարումը։
Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և պահանջում է հարգել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ և այդ երկրի այլ օրենսդրական ակտերում։
Zinvor.info