Այս մասին
Zinvor.info-յին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան նախկին ռազմական կցորդ, պահեստազորի գեներալ-մայոր Յուջել Քարայուզը։
Քարայուզը նշել է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ադրբեջանական բանակի գեներալներին դիմավորել է ամենաբարձր մակարդակով:
Պահեստային գեներալ-մայորն ընդգծել է, որ «անցում թուրքական բանակի մոդելին» արտահայտությունը փաստորեն նշանակում է ժամանակակից բանակի կառուցում: Թուրքիայի հետ ընդհանուր օդային տարածքի և միասնական բանակի մոդելի հիման վրա Ադրբեջանում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ հրամանատարական կառույցների ձևավորում, ազգային պաշտպանության համալսարանի ստեղծում, գլխավոր շտաբի արդիականացում և այլն։
Zinvor.info