Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին ընդունելու ժամանակ։
Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, որ Ֆրանսիան ապակառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում՝ առաջնորդվելով «կրակի վրա յուղ լցնելու» սկզբունքով, զինում է Հայաստանին և աշխարհաքաղաքական ինտրիգներ նախաձեռնում:
Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Փարիզն է տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառը, որը հակաադրբեջանական քաղաքականություն է վարում միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական հարթությունում։
Երկրի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված է Հարավկովկասյան տարածաշրջանում առաջատար դիրքեր ձեռք բերելուն և ազդեցության ամրապնդմանը, սակայն նրա ջանքերն այդ ուղղությամբ ապարդյուն են։
Zinvor.info