Բաքուն և Բելգրադն ուժեղացնում են պաշտպանությունը
 Բաքուն և Բելգրադն ուժեղացնում են պաշտպանությունը
14:10     01 02 2024    
Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ռազմական համագործակցության շուրջ երկկողմ բանակցություններ են անցկացվել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։ Մտքերի փոխանակում են անցկացվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։

Այնուհետև Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է՝ 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սերբիա  


Լրահոս