ՌԴ ԱԳՆ. Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս
  ՌԴ ԱԳՆ.  Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս
12:05     01 02 2024    
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին Հայաստանի օրակարգում չկա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոնշյալ նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում։ Այդ փաստաթղթերից մի քանիսի համաձայն՝ կա հայկական կողմից համաձայնություն, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց չի դրված»,- ասել է Վասիլևը։

Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն կատարվել է ճնշման ներքո։

«Շատ առումներով այս իրավիճակը՝ և՛ արևմտյան երկրների ճնշման, և՛ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   Հայաստան  


Լրահոս