Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Fitch վարկային վարկանիշային գործակալության հայտարարության մեջ։
«Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից առևտրի և էներգետիկայի ոլորտում, և Fitch-ը չի ակնկալում, որ մոտ ապագայում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն կնվազի», - նշել է գործակալությունը, որը հաստատել է Հայաստանի վարկանիշը BB- մակարդակում:
Վերլուծաբանները նշել են նաև, որ ռուս-հայկական առևտուրը կտրուկ աճել է Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։
«Բանկային հատվածում Հայաստանը շարունակում է կիրառել արևմտյան պատժամիջոցներ՝ ուղղված ռուսական ձեռնարկությունների դեմ։ Սակայն 2021 թվականից ի վեր Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումն աճել է շուրջ 300 տոկոսով, իսկ 2023 թվականի առաջին ինն ամիսներին՝ Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկել արտահանման 51 տոկոսը և ներմուծման 30 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում։
Zinvor.info