Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպմանը հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
«Որոշ եվրոպական երկրներ չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ երկրներից մեկը Ֆրանսիան է։ Փարիզը փորձում է տարածել իր նեոգաղութատիրական քաղաքականությունը այս տարածաշրջանում»,- ասել է նա:
Գաֆարովան ընդգծել է, որ Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ցանկանում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատումը։ Բաքուն նաև հանդես է գալիս Երևանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին, հավելել է նա։
Zinvor.info