Այխան Հաջիզադեն Պեկարովային տեղն է դրել
 Այխան Հաջիզադեն Պեկարովային տեղն է դրել
10:06     01 02 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով, Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը հայկական հերյուրանքների վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն՝ պետք է հարցնի, թե երբ է Հայաստանը դադարեցնելու իր սահմանադրությամբ ու օրենսդրությամբ նախատեսված տարածքային պահանջները հարևանների նկատմամբ։

Նշենք, որ Մարկետա Պեկարովա Ադամովան Երևանում՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը իբր խուսափում է Հայաստանի հետ բանակցություններից։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան