Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հայտարարության մեջ՝ ի պատասխան Բենջամին Քարդենի հայտարարությունների։
«Բ.Կարդինի ուշադրությանն ենք ներկայացնում, որ մեր երկիրը՝ 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր հանդիսանում է միջազգային հանրության վստահելի և պատասխանատու անդամը։ Միջազգային հարթակներում Ադրբեջանի հաջող գործունեությունը հիմնվում է հենց միջազգային հանրության ուժեղ և միանշանակ աջակցության վրա։ Մասնավորապես, Չմիավորման շարժման անդամ 120 երկրներ ճանաչեցին մեր երկրի ներդրումը ՄԱԿ-ից հետո՝ մասնակիցների թվով և ազդեցության հնարավորություններով, ըստ էության, աշխարհում երկրորդ ամենամեծ հարթակի զարգացման գործում հատկապես՝ այս կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության շրջանակներում։
Պատահական չէ, որ միջազգային երկխոսության և համագործակցության հետագա ընդլայնման գործում ունեցած դերի, միջազգային կանոնների և փոխգործակցության նորմերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի, ինչպես նաև իր սկզբունքային դիրքորոշման համար մեր երկիրը արժանացել է 2024 թվականին՝ աշխարհի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկըի COP29-ի անցկացման պատվին:
Բ.Քարդինին խորհուրդ կտաինք Ադրբեջանի մասին միակողմանի և կողմնակալ տեսակետներ արտահայտելու փոխարեն՝ ուշադրություն դարձնել կոռուպցիայի, կաշառակերության և նմանատիպ այլ անօրինական գործողությունների վրա, որոնք արմատացած են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info